Հրանտ Վարդանյան. «Մենք ու մենք…»
Advertisement 1000 x 90

Հրանտ Վարդանյան. «Մենք ու մենք…»

Ռուսները էլ բան չմնաց, որ չանեն մեր երկրի գլխին: Ամեն կերպ հասկացնում են, որ վատն ենք, զոռբա ենք, (շանտաժիստ) ենք, միշտ պիտի ձեզ դավաճանենք ու ճնշենք:

Մի անգամ, սրտանց չասեցինք, ռուս ախպեր` դուրս արի տանիցս, քեզ լավ չես պահում տանս մեջ, այ չաթլախ: Քիթդ ամեն տեղ մտցնում ես, ամեն բան սեփականացրել ես, թշնամուս զենք ես տալիս ու էշ, էշ էլ արդարանում: Երեխեքիս լեզուդ ես պարտադրում, որ քո լեզվով քեզ սիրեն, իսկ հարազատ հորը` ուզում ես, որ հեշտ ուրանան, որ գլխացավանք քիչ ունենաս: Քեզ համար կարևոր է, որ էժան ու կառավարելի լինեն տանս անդամները:

Ամեն անգամ տակդ լակած վիճակում, քամակիցդ բստրած մի նոր ճանապարհ ես մոգոնում ու նոր բան հրամայում նոքյարներիդ, որ անհասկանալի չափերի հասնող տարծքդ չփոքրանա հանկարծ: Քո ապրելակերպդ միայն ընդերքիդ հաշվին է եղել: Դարեր շարունակ իմպերիաիդ սահմանները մեծացրեցիր նամարդությամբ ու թաթարա-մոնղոլական բոլոր մեթոդները օգտագործելով: Տարբեր ցեղերի տաղանդաշատ մարդկային ռեսուրսը քեզանով անելով, դրանց ենիչերիներ դարձնելով ու ասիմիլացնելով կերտեցիր համբավդ մեծն արջի: Ամեն անգամ մատիցդ ծծած ուղի ես թելադուրում,ինքդ էլ չհասկանալով անելիքդ, որվհետև վստահ ես տիրապետությանդ ահռելի մեծության վրա:

Պատմությունը ցույց տվեց, որ քո նման հարբեցողի բոլոր ճանապարհները ողբերգական են ու կործանարար:

Էն, որ արյան ծով սարքեցիր, ու այդ ծովիդ համար մի էժանագին ու սուտ նավ կառուցեցիր սովետ անունով` դա էլ տեսանք, տեսանք թե ոնց հայտնվեցիր աշխարհից դուրս, որովհետև արունարբու հեղափոխություններդ սկսեցիր հաստատել ամեն տեղ ու ամեն տեղ քեզ սկսեցին ատել: Որ նավիցդ բոլորը փախչել են ուզում դա էլ է պարզ, որովհետև նավդ միայն արյան ծովերի է սովոր, որովհետև դու միշտ պիտի հարբած ու գազանացած երևաս, որովհետև քեզ կատաղած շան տեղ են պահում ուրիշներ:

Քո սահմանների ահռելի չափերում` երբեք մարդը կարևոր չեղավ, մարդուն ընդերքիդ նման նյութ համարեցիր և ինչ ասես արեցիր նրա հետ, անգամ կերար, երբ բողազդ ուտել ուզեց: Հաճարներդ՝ ցավից ու ողբից դրդված գրեցին, անմարդկային անբանությունն ու մարդկային դաժանությունը ստիպեց նրանց գոռալ, իսկ պալատական վերնախավիդ՝ եվրպական դասատուները կրթեցին: Երբեմն խղճանք ես առաջացնում, որովհետև բոլոր ժամանակներում միևնույնն է մնացիր գավառ, կտրված աշխարհից ու չորս բոլորդ թվացյալ ու իրական թշնամիներով շրջապատված:

Ափսոսում եմ, որ այնքան ենք այս շան հետ շնացել, այնքան ենք արժանապատիվ մարդու կերպարը կորցրել ու թուլացել, որ չենք կարողանում ինքներս դրա հախից գանք, ինքներս վռնդենք գազան շանը`որովհեև արդեն վաղուց նույնականացվել ենք:
Ափսոսում եմ, որ այսօր՝ մեր փոխարեն, ուրիշներն են մեզ ուզում ազատագրել, ուրիշները ավելի լավ են հասկացել մեր իրական տեղն ու դերը: Ափսոսում եմ ժամանակը, որ մեր միջի սուտիներ պատճառով մնացել ենք արջի բերանին նայող:

Որպես մարդ, որպես հայ` հպարտ եմ ու հիշում եմ, ոչ այնքան հեռու ութսունականներին, թե ինչքան ուժեղ էինք ու միասնական, որ դուրս էինք եկել սովետ կոչված հզոր մեքենայի դեմ:

Պատերազմը դեռ շարունակվում է, մեր թշնամին նորից սովետ կոչված, ռուսալղոզված, տարբեր ցեղերից բաղկացած ահռելի մեքենան է մնում: Մեզանից շատերը սեփական վախերի ու խաղիկների պատճառով դրանց եղբայր են ասում, ինչի պատճառով էլ այդ հիմարները՝ տանս մեջ շարունակում է իրենց տիրոջ պես պահել:

Մեկ անգամ պիտի արժանապատիվ մարդու նման, առանց վախերի, ամբողջ սրտով ու ոգով կարողանանք ասել՝ ռադ եղիր տնիցս, ես պարտական չեմ քեզ այ տուֆտա:

Դրանք՝ հենց մեր միջի ԽՈՅ-ը տեսնում են, հասկանում են , որ էլ կանգնողը չենք ու շան պես վախենում են դրանից:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյան, Facebook



Նման նյութեր