
Չինաստանի և Հունաստանի միջև ուղիղ ավիափոխադրումներ են հաստատվել. սեպտեմբերի 30-ին Աթենք է ժամանել Պեկինից դուրս եկած Airbus 330-200 ինքնաթիռը, որը պատկանում է Air China ավիաընկերությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Չինաստանից Հունաստան ինքնաթիռները ժամանում էին տրանզիտի միջոցով՝ Մոսկվայով, Ստամբուլով կամ Միացյալ Արաբական Էմիրատի քաղաքներով:
Չինական ավիաընկերությունն Աթենք թռիչքներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, թռիչքի տևողությունը 10,5 ժամ է:
Հունաստանի իշխանությունները հուսով են, որ ուղիղ ավիափոխադրումները կավելացնեն Չինաստանից զբոսաշրջիկների ներհոսքը երկիր: