Ինչպես է իտալացի երգիչ Ալ Բանոն ազատվել Ադրբեջանի «սև ցուցակից»
Advertisement 1000 x 90

Ինչպես է իտալացի երգիչ Ալ Բանոն ազատվել Ադրբեջանի «սև ցուցակից»

Պարզվում է, որ Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ են ընդգրկված համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, երգիչներ: Նրանցից ամենահայտնին թերևս, Մոնսերատ Կաբալիեն է:

2010 թ. հոկտեմբերին Ալ Բանոն (Ալբանո Կարիզին) համերգով հանդես է եկել Արցախում: Այդ կապակցությամբ նա Ադրբեջանի կողմից հայտարարվել էր պերսոնա նոն գրատա: Նրան Արցախ էր հրավիրել գործարար Լևոն Հայրապետյանը: Երգիչը հանդես էր եկել Վանք գյուղում, Գանձասարում: Լրագրողներին երգիչն ասել էր, որ ժամանակի սղության պատճառով չի հասցրել տեսնել ողջ Արցախը, որի համար շատ ցավում է:

«Ինձ վրա մեծ տպավորություն է թողել Գանձասարը. այնտեղ ավելի մոտ զգացի Աստծուն»,- ասել է երգիչը «Собеседник Армении»-ի թղթակցին:

Հայտնվելով «սև ցուցակում» նա ստիպված դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանին, խնդրելով հանել իր անունն այդ ցուցակից: Դեսպան Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Ալ Բանոն դիմումի մեջ շեշտել է, որ առհասարակ ծանոթ չէ առկա խնդրի մասին, և որ Ադրբեջանի նկատմամբ մեծ հարգանք ունի: «Ես պարզապես երգիչ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես խաղաղության կողմնակից եմ: Ես Իտալացի եմ, տեղյակ եմ Իտալիայի խնդիրներից, գիտեմ, որ ուրիշ երկրներ էլ իրենց խնդիրներն ունեն: Չեմ ուզում ուրիշների խնդիրների մեջ խորանալ: Ես ոչինչ չեմ իմացել: Ցավում եմ, որ այդպես է ստացվել: Ես խաղաղ մարդ եմ և մեծ հաճույք եմ ստանում, երբ մարդիկ խաղաղ կյանքով են ապրում»,- ասել է նա:

2013 թ. նոյեմբերի 13 Ադրբեջանի ԱԳՆ բավարարել է Ալ Բանոյի դիմումը և հանել վերջինիս «սև ցուցակից»: Սիրով հանդես կգամ Բաքվի հանդիսատեսի առջև, այն ժամանակ ասել էր երգիչը:

armmuseum.ru