Հայերին թույլ չեն տալիս խաչքար տեղադրել. Ջավախքում իրավիճակը սրվել է. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայերին թույլ չեն տալիս խաչքար տեղադրել. Ջավախքում իրավիճակը սրվել է. armeniasputnik.am

Առավոտից լարված իրավիճակ է Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում: Այս մասին հայտնում է Jnews.ge կայքը:

Բնակիչները փորձում են խաչքար տեղադրել տեղի 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չեն տալիս: Առավոտյան բախում է տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև:

Բնակավայր է բերվել նաև Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը:

Ըստ կայքի` բանակցություններ են ընթանում բնակիչների և ոստիկանների միջև: Ջավախահայերը ոստիկաններին հիշեցնում են, որ հայերն ու վրացիները բարեկամներ են:

Գյուղացիները սպասում են, որ միջադեպի կապակցությամբ գյուղ կժամանի Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին: