
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հոկտեմբերի վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն առաջադիմել է երկու աստիճանով և բարձրացել երկրորդ տեղ: Նա ունի 2801 վարկանիշային միավոր:
Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով ունի 2826 միավոր:
Հայ շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 76-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 92-րդը:
Հիշեցնենք, որ Արոնյանը դարձել էր առաջին շախմատիստը, ով երկու անգամ նվաճել էր Աշխարհի գավաթը:
armsport.am