Բրիտանական The Voice նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանն այս օրերին Հայաստանում է: Պարզվում է` նա հայկական երաժշտության մեծ սիրահար է։ Երգիչը Հայաստան է եկել հատուկ Հասմիկ Կարապետյանի «Դու պիտի ապրես» տեսահոլովակի շնորհանդեսին մասնակցելու համար։ Tert.am Life–ը ներկայացրել է երգչի զրույցը, որը կայացավ երգչուհու տեսահոլովակի շնորհանդեսից հետո։
«Շատ եմ սիրում Հայաստանը։ Սիրում եմ հայկական երաժշտությունը, ուտեստները, կառույցներն ու Արարատը։ Այստեղ արդեն երրորդ անգամ եմ: Առաջին անգամ տասը տարի առաջ եմ եղել»,- ասաց երգիչը, որը Հայաստանում է եղել նաև այս տարվա մայիսին, մասնակցել է նոր հաղորդաշարի նկարահանումներին, որի հաղորդավարուհին Հասմիկ Կարապետյանն է։
«Շատ ոգևորված էի Հասմիկին հանդիպելու համար։ Մասնակցել եմ Car Toot Karaoke-ի նկարահանումներին: Հաղորդման իմաստն այն է, որ ես հայ երգիչների երգերից հատվածներ եմ սովորում ու երգում նրանց հետ: Նկարահանվել եմ 6-7 հաղորդման մեջ՝ Ալլա Լևոնյանի, Հասմիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Ավետ Բարսեղյանի, Ռազմիկ Ամյանի և այլ հայ աստղերի հետ»,– նշեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am