Նա բեմի արտիստ է, ոչ թե փողոցից վերցրած դերասան. Ռոզա Ֆիլբերգի պրոդյուսերն արձագանքում է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նա բեմի արտիստ է, ոչ թե փողոցից վերցրած դերասան. Ռոզա Ֆիլբերգի պրոդյուսերն արձագանքում է. life.panorama.am

Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» հեռուստասերիալի դերասանական կազմում երգչուհի Ռոզա Ֆիլբերգի անունը շատերին զարմացրեց, սակայն վերջերս Life.panorama.am-ին տված հարցազրույցում երգչուհին նշեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի թե ինքը, թե հեռուստադիտողը գոհ մնա իր խաղից:

Եվ ահա, հեռուստասերիալի մեկնարկից շատ չանցած քննադատություններն իրենց սպասեցնել չտվեցին: Երեկ մամուլում լուր է հրապարակվեց «Ռոզա Ֆիլբերգի խայտառակությունը «Նռան հատիկ»-ում. Մհերն իր անտաղանդ քրոջը վաստակավոր արտիստ էլ կդարձնի» վերնագրով, որի հեղինակը խոսում է Ռոզա Ֆիլբերգի թանկարժեք հագուստի մասին այն դեպքում, երբ մարմնավորում է մի հերոսուհու, ով ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Նշված է նաև, որ դերասանուհին ներկայանում է աչքի ընկնող դիմահարդարմամբ, որը կրկին չի համապատասխանում իր կերպարին:

Թեմայի շրջանակում մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Ռոզա Ֆիլբերգի հետ, ով նշեց, թե հարցազրույց առհասարակ չի տալիս, և հարցերին կարող է պատասխանել իր պրոդյուսերը:

Նրա պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը, Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Ես այդ սերիալի ռեժիսորը, պրոդյուսերը կամ ստիլիստը չեմ, հետևաբար ֆիլմի մասին խոսել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ Ռոզայի զգեստները թանկարժեք չեն, դրանք նա ընտրում է իր զգեստապահարանից` հնարավորինս հարմարեցնելով պահանջներին: Ինչ վերաբերվում է դիմահարդարմանը, բոլոր դերասաններն էլ գրիմ անում են. Ռոզայի Make up-ը կոչվում է No Make up, այսինքն` նրան ընդամենը գրիմ են անում, ինչը բնական է»:

Անդրադառնալով Ռոզա Ֆիլբերգի խաղին, որը ևս քննադատության է արժանացել, պրոդյուսերը նշեց. «Այսօր մեր սերիալների 99% դերասանները մասնագիտությամբ դերասաններ չեն: Ռոզան բեմի արտիստ է, և լավ է, որ գոնե արտիստ է, ոչ թե փողոցից վերցրած դերասան»:

life.panorama.am

 



Նման նյութեր