Սաղմոսավանքում այսօր կայացավ տարվա ամենասպասված հարսանիքներից մեկը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու սիրելին` ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին, հայկական եկեղեցում փոխանակվեցին ամուսնական մատանիներով և միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։
Զույգի պսակադրության քավորը ՀՀ Նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է։
Ստորև ներկայացնում ենք ֆոտոշարք, որի հեղինակն է ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը:
Տաղանդաշատ լուսանկարիչը 2007-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես», ապա՝ «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում՝ որպես ֆոտոլրագրող։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում։
2010 թվականից աշխատում է որպես ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ: