Ջոն Լենոնին վերջին լուսանկարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջոն Լենոնին վերջին լուսանկարը

Փոլ Գորեշը Ջոն Լենոնի վերջին լուսանկարի հեղինակն է

1980թ. դեկտեմբերի 8-ին, Փոլ Գորեշի և Մարկ Չեպմենի ճանապարհները հատվեցին Ջոն Լենոնի տան մոտ:

Գորեշը իր Minolta XG1 լուսանկարչական սարքով ճամփորդում էր Հյուսիսային Արլինգտոնից Մանհեթեն: Երբ հասել էր Նյու Յորք, որոշել էր գնալ Ջոն Լենոնին տեսնելու և լուսանկարելու նրան: Լենոնը այդ ժամանակ ապրում էր Մանհեթենի Դակոտա կոչվող բազմաբնակարանային շենքում:

e5c241483d095af9

Չեպմենը ևս, եկել էր Լենոնին տեսնելու:

Չեպմենը մոտենում է Գորեշին և հարցնում, թե ուզում եք ինձ լուսանկարե՞լ, իսկ Գորեշը հակադարձում է, թե ինչու պետք է լուսանկարեմ… «Ես եկել եմ Ջոն Լենոնին լուսանկարելու համար»,- ասում է նա Չեպմենին:

Բայց, այնուամենայնիվ, Գորեշը Չեպմենին լուսանկարում է Լենոնի հետ միասին: Իսկ նկարը երևակելիս, այդ դեմքը նրան այնքան անդուր է թվում, որ ամեն կերպ ուզում է այն ֆոկուսից դուրս ստանալ:

…Այս նկարը դարձավ պատմական, քանի որ Լենոնի վերջին լուսանկարն էր:

826f44eccb34203c

Չեպմենը սպանեց Լենոնին լուսանկարվելուց 5 ժամ անց:

36 տարի անց, հիմա, Գորեշը կարծում է, որ կարող էր կանխել սպանությունը:

«Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ այդ Չեպմենը իրենից կարող էր վտանգ ներկայացնել»,- հիշում է Գորեշը:

Նրա խոսքերով, Չեպմենը նման էր մի դեռահասի, ում շարունակ դպրոցում ծաղրել են և նա այդ վիճակից, ընդհանրապես ընդունակ չէր որևէ բան անել…

«Երբ նորություններով լսեցի, որ Ջոն Լենոնին գնդակահարել են, քիչ էր մնում գիտակցությունս կորցնեի: Ուշքի գալով, զանգահարեցի ոստիկանություն և տեղեկացրեցի, որ մի քանի ժամ առաջ լուսանկարել է Լենոնին մարդասպանի հետ միասին: Ոստիկանները լուրջ չընդունեցին զանգը, անջատելով կապը»,- ասում է Փոլ Գորեշը:

c4a2b0c43fbe6438

d02569f39635b916

Նա նորից է զանգահարում:

Ոստիկանները զգուշացնում են, որ եթե նորից զանգի, նրան կհետևեն և կտուգանեն:

Փոլը չի հանգստանում և ներկայանում է ոստիկանություն:

Նորթ Արլինգտոնի ոստիկանության սերժանտ Ջո Զադրոգան մանրամասնում է.

«Կապվեցինք New York Daily News թերթի հետ, հատուկ Գորեշի համար, քանի որ հանցագործը տեղում ձերբակալվել էր, քննության համար այդ վերջին լուսանկարը արժեք չէր ներկայացնում: Իսկ Գորեշից այդ լուսանկարը թերթի խմբագրությունը կարող էր գնել»:

Թերթի խմբագրությունը Գորեշի համար Հյուսիսային Արլինգտոն լիմուզին է ուղարկում…

Նրան 2 000 դոլար խոստացան, միայն թե ներկայանա խմբագրություն:

New York Daily News նկարը գնեց 10 000 դոլարով, օգնեց Գորեշին պատենտավորել լուսանկարը, որն իրեն հետագայում միլիոնների եկամուտ բերեց…

Յոկո Օնոն «Imagine: John Lennon» ֆիլմի համար Գորեշից 19 լուսանկար գնեց:

«Սև և սպիտակ լենտից գունավոր լուսանկար ստանալու համար ինձ լավ լաբորատորիա էր հարկավոր և Յոկոն տրամադրեց ինձ այդ լաբորատորիան: Այդ լուսանկարները երևակվեցին Ռեզերֆորդի լաբորատորիայում»,- պատմում է Գորեշը:

kotlarnewjpg-a4b815009c2b0ad6

Լաբորատորիայի աշխատակից Քրիստինա Կոտլյարը նկար խնդրեց Գորեշից: Նա նվիրեց այն մակագրելով «Քրիստինա Կոտլյարի համար՝ Փոլ Գորեշից»:

«Եվ իսկապես, այսքան տարի է անցել, իսկ լուսանկարը թարմ է, ասես երեկ նկարահանած լինեն…»,- ասում է Քրիստինան: Նա ևս հանդիսանում է այդ շարքի 25 սեփականատերերից մեկը:

Փոլ Գորեշը 1980 թ. ուսանելիս է եղել Middlesex County College-ում քրեական իրավունքի բաժնում:

Նա հաճախ էր հանդիպում Լենոնին, անգամ միասին սրճել են…

Ջոն Լենոնը իր «Watching the wheels» ալբոմի համար դիմել է Գորեշին, մի քանի լուսանկար անելու համար:

Գորեշը իրենց հարաբերությունները նկարագրում է ինչպես պատահական, ջերմ, անմիջական:

Գորեշը մինչև հիմա չի բաժանվում xg1 Minolta-ից, միշտ իր  մոտ է պահում: 379 դոլար արժողությամբ լուսանկարչական խցիկը նա համարում է պատմական:

«Ջոն Լենոնը արժանապատիվ մարդ էր: Նրա հետ շփվելը երբևէ չեմ համարել անհետաքրքիր: Չէր սիրում, երբ իրեն մեծարում էին, հողին կպած մարդ էր: Սովորական մարդիկ նրան ավելի հաճելի էին, քան գեղեցկադեմ և աստղային փառքի մեջ գտնվողները:  Իսկ ես երբեք չէի ցանկանա, որ Լենոնի ողբերգական մահը առիթ հանդիսանար, որ հարստանամ, ճանաչված դառնամ…»,- ասել է Փոլ Գորեշը այս տարի հուլիսին New York Daily News-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը