Soulpost.ru-ն գրում է, որ կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները սիրում են միայնակ մնալ, առանձնանալ իրենք իրենց հետ։ Կենդանակերպի 4 նշանի ներկայացուցիչներ, ում դուր է գալիս միայնակ լինել։
Խեցգետին։ Սիրում են տնային զբաղմունքներ։ Ուշադրություն դարձրեք և կտեսնեք, որ Խեցգետինները սիրում են երեկոներն անցկացնել տանը։ Քանի որ նրանց ոչ միշտ է հարմարավետ անծանոթ մարդկանց շրջապատում, նրանք գերադասում են խուսափել հանրային վայրերից։ Նրանց դուրս է գալիս լինել անվտանգ և հարմար միջավայրում։
Կույս։ Տանել չեն կարողանում ուշադրության կենտրոնում լինել։ Անսահման ամաչկոտ են։ Սիրում են ազատ ժամանակը տանն անցկացնել՝ ընկերների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն։ Մարդիկ արագ են «հյուծում» նրան. նա էներգիա է ստանում՝ տանն իր ծրագրերի վրա աշխատելով։
Այծեղջյուր։ Փորձում են իդեալական հավասարակշռություն գտնել սոցիալիզացիայի և միայնության միջև։ Ամեն դեպքում, գերադասում են միայնությունը։ Մարդկանց հետ գործ ունենալու անխուսափելիությունը մեծացնում է այդ ցանկությունը։ Ուզում են երաժշտության լսել, տանն ինչ-որ հաճելի բանով զբաղվել՝ «լիցքավորվելու» համար։
Ձկներ։ Սիրում են տանը մնալ, հատկապես՝ քնել և կարդալ։ Սիրում են միայնակ լինել, և առհասարակ չեն նեղվում, երբ հանգստյան օրերը տանն են անցկացնում։ Մշտապես մարդկանց շրջապատում լինելու կարիք չունեն, միայնությունը հանգստություն է բերում նրանց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը