Քամբերբեթչը Դևիդ Գիլմորի հետ կատարել է Pink Floyd-ի երգը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քամբերբեթչը Դևիդ Գիլմորի հետ կատարել է Pink Floyd-ի երգը

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը եւ Pink Floyd խմբի նախկին մասնակից Դեւիդ Գիլմորը միասին կատարել են Comfortably Numb երգը: Նրանք սեպտեմբերի 28-ին ելույթ են ունեցել Լոնդոնի Ալբերտ-հոլի համերգասրահի բեմում: Երկրպագուները տեսագրությունը զետեղել են սոցիալական ցանցերում եւ YouTube-ում:

Երաժշտության նկատմամբ Քամբերբեթչի հետաքրքրության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Նա ավարտել է Լոնդոնի երաժշտական եւ դրամատիկական արվեստի ակադեմիան, բայց թատրոնի գծով: Համացանցում կարելի է գտնել նրա կատարմամբ Can’t Keep It Inside երգը, որը նա ձայնագրել է «Օգոստոս. Օսեյջի կոմսությունը» տրագիկոմեդիայի համար: Դերասանի գործունեության հիմնական բնագավառներն են՝ թատրոնը, հեռուստատեսությունը եւ կինոն, երբեմն նա նաեւ հանդես է գալիս ռադիոյով: