Հարավային Կորեայի մայրաքաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ քաղաքը: Այստեղ գրանցված է եկամուտների անհավասարության ամենացածր ցուցանիշը և հանցավորության նվազագույն մակարդակ, իսկ բնակիչներն առանձնանում են ամուր առողջությամբ:
Այսպիսի եզրակացության է եկել նախագծա-խորհրդատվական Arcadis ընկերությունը, որը գնահատել է աշխարհի 100 խոշորագույն քաղաքները՝ պարզելու համար, թե որտեղ է կյանքն ավելի լավը:
Դա ոչ շատ մեգապոլիսներից մեկն է, որտեղ և՛ տեղի բնակիչը, և՛ օտարերկրացին իրեն անվտանգ է զգում օրվա ցանկացած ժամի:
Հարավային Կորեայի կառավարությունը հոգում է քաղաքացիների առողջության և կրթության համար: Այդ սոցիալական ոլորտներում բարձր ցուցանիշները Սեուլին հնարավորություն են տվել դառնալու առաջինը մյուս քաղաքների շարքում:
Սեուլում ամենուր տեղադրված են հսկող ինտելեկտուալ տեսախցիկներ և բարձր տեխնոլոգիական փողոցային լույսեր, որոնք աուդիոհեռարձակման և համացանցից օգտվելու հնարավորություն են ընձեռում, հաղորդում է adme.ru-ն: