Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման բացումը, որին մասնակցում են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը և մի շարք բարձրաստիճան պայտոնյաններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջել են դենդրոպարկի տարածքում, ծանոթացելհազվագյուտ ծառատեսակների պահպանման պայմաններին: Միջոցառմանը հաջորդել է էկոկրթական դասընթաց, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներ: Դասընթացը վարեց «Արգելոցապարկային համալիր»ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ՝ Արթուր Խալաթյանը: Աշակերտներին ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում դենդրոպարկերի մշակույթը: