Punchboxing promoutions-ի կազմակերպած բռնցքամարտի շոուի ընթացքում երեք հայ բռնցքամարտիկներն էլ նոկաուտով հաղթել են ուկրաինացի բռնցքամարտիկներին:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Արամ Ավագյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել երրորդ ռաունդում, Նարեկ Աբգարյանը՝ 6-րդ, իսկ Գոռ Երիցյանը 5-րդ ռաունդում ստիպել է հակառակորդին դադարեցնել մենամարտը:
Հիշեցնենք, որ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 6-րդ հաղթանակը տարավ: Ավագյանի համար սա 5-րդ անընդմեջ հաղթանակն էր, իսկ Գոռ Երիցյան համար՝ երրորդ:
armsport.am