Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15-ամյա 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ է նվաճել պոկում (78 կգ), հրում (105 կգ) վարժություններում և երկամարտում (183 կգ)՝ մեծ առավելությամբ հաղթելով մրցակիցներին:
Սա Լիանայի երրորդ մասնակցությունն էր Եվրոպայի առաջնություններին, սակայն առաջինը՝ ոսկե մեդալների առումով.
«Լավ էի պատրաստվել, բոլոր մոտեցումներս կատարեցի ու երեք անգամ բարձրացա պատվո պատվանդանի առաջին աստիճան: Երազանքս Oլիմպիական խաղերին մասնակցելն է:
Ուզում եմ մինչև 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերը մասնակցել ու այս հաջողությունը կրկնել նաև երիտասարդների, եթե ստացվի, մեծահասակների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում ու ընդգրկվել Հայաստանի օլիմպիական հավաքական: Դրա համար պետք է անդադար մարզվեմ», – որոշել է Լիանա Գյուրջյանը:
armsport.am