
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հայր՝ Նեյմար դա Սիլվան պատմել է, որ փորձել է որդուն համոզել մնալ կատալոնական «Բարսելոնայում»:
«Մինչև վերջին պահը կասկածում էի: Ասում էի որդուս, որ «Բարսելոնան» լավագույն տարբերակն է, սակայն նա որոշեց ռիսկի դիմել: Հեշտ չէր, սակայն Նեյմարին նոր մարտահրավեր էր պետք:
Հպարտ ենք, որ նա խաղում է ՊՍԺ-ում: Հիանալի է, նրան ամեն ինչ դուր է գալիս: Այն, որ թիմում է կա Մբապեն, նվեր է: Կիլիանն այնպես է խաղում, կարծես նա 30 տարեկան է:
Նեյմարի համար մոտիվացիան Չեմպիոնների լիգան էր: Եթե որդիս ցանկանար նվաճել «Ոսկե գնդակը», կմնար «Բարսելոնայում»,- բրազիլացու խոսքը մեջբերում է «A Bola»-ն:
armsport.am