Հայաստանը գաստրոնոմիական երկրների լավագույն հնգյակում է
Advertisement 1000 x 90

Հայաստանը գաստրոնոմիական երկրների լավագույն հնգյակում է

Հայաստանը National Geographic Traveler Awards 2017-ի «Գաստրոնոմիական ագրոտուրիզմ» անվանակարգում չորրորդն է։ Սա են վկայում National Geographic Traveler Awards 2017-ի առցանց քվեարկության նախնական արդյունքները։

Այս անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բելառուսը, որին հաջորդում են Վրաստանը, Իտալիան և Շվեդիան։

Քվեարկության արդյունքում Բելառուսի օգտին քվեարկել է մասնակիցների 13 տոկոսը, Վրաստանի օգտին` 37 տոկոսը, Իտալիայի օգտին` 27 տոկոսը, իսկ Շվեդիայի օգտին 4 տոկոսը։

Առցանց քվեարկությունը մեկնարկել է մայիսի 22-ին և կավարտվի հոկտեմբերի 15-ին։

armeniasputnik.am