Մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանը Բուլղարիայի Պլիսկա քաղաքում նախաձեռնել է կիրիլյան այբուբենի քարե քանդակների կառուցումը:
Պլիսկան այն քաղաքն է, ուր 9-րդ դարում Բուլղարիան ընդունել է քրիստոնեությունը: Կարեն Ալեքսանյանը 2008 թ. այցելելով Օշականի եկեղեցի և տեսնելով հայ տառերի չքնաղ քանդակները, որոշել է նույն բանն անել Բուլղարիայում:
Տեղի իշխանությունները սիրով ընդունել են գործարարի առաջարկը, որն էլ, դիմելով հայ վարպետնեին, իրագործել է այդ գաղափարը: