Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում
Advertisement 1000 x 90

Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

Գեղարքունիքի մարզում վերջին մի քանի օրերին գրանցված տեղումների արդյունքում Սեւան թափվող գետերում ու գետակներում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, եթե սեպտեմբերի 25-ի տվյալներով Գավառագետում ջրի ելքը կազմել է 1,97, Արգիճիում՝ 1,01, Մասրիկում՝ 1,82, Ձկնագետում՝ 0,18 խմ/վ, ապա հոկտեմբերի 2-ի տվյալներով Գավառագետում եւ Արգիճիում այն կազմել է 2,23, Ձկնագետում՝ 1,48, Մասրիկում՝ 2,62 խմ/վ:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մ 53 սմ բարձրության վրա, ինչը 2 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճից ոռոգման նպատակներով այս տարվա ընթացքում բաց է թողնվել 266 միլիոն 757 հազար խմ ջուր: Ջրբացթողումները դադարեցվել են սեպտեմբերի վերջին տասնօրյակի սկզբներից:

Խոսրով Խլղաթյան