Լաս Վեգասի հրաձիգը «հիվանդ» ու «խելապակաս» մեկն էր. Թրամփ
Advertisement 1000 x 90

Լաս Վեգասի հրաձիգը «հիվանդ» ու «խելապակաս» մեկն էր. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Լաս Վեգասում կրակ բացած տղամարդուն որակել է «հիվանդ» ու «խելապակաս»:

«Նա հիվանդ մարդ էր, խելապակաս մեկը, որը, կարծում եմ, շատ խնդիրներ ուներ»,- հայտարարել է Թրամփը CNN հեռուստաալիքի եթերում: «Մենք լրջորեն զբաղվում ենք նրա անձի ուսումնասիրմամբ, մենք գործ ունենք շատ հիվանդ մարդու հետ»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Նա նշել է, որ ապագայում պլանավորում է սկսել այն օրենքների քննարկումը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում զենքի նկատմամբ հսկողությանը: Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել է 59-ի, վիրավորվել է 527 մարդ: Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ:

Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան է եղել: Այս ողբերգությունը խոշորագույնն է ԱՄՆ-ում հրաձգության դեպքերի զոհերի թվաքանակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր