Մկո–Սոնա դուետը հանդիսատեսին հայտնի դարձավ «Մեր բակը» ֆիլմից։ Երիտասարդ Մկոն երկար ժամանակ համարձակություն չէր հավաքում սիրո խոստովանություն անել Սոնային։ Զույգը սիրվեց, իսկ ֆիլմից հետո յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։
Հոկտեմբերի 8–ին Կրեմլում կկայանա «Տաշի շոուի» հոբելյանական համերգը, որի ժամանակ դուետը կրկին միասին կներկայանա։ Մկոն Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Սոնայի հետ և մակագրել. «Սոնա, ախր թողնում ես, որ գավարիտ անեմ… Տարիներ անց` կրկին միասին։ Նոր դուետ հոկտեմբերի 8-ին ` «Տաշի Շոու»…»։
Թե ինչ անակնկալով կներկայանան Մկոն և Սոնան, պարզ կլինի համերգից հետո, իսկ հեռուստադիտողներն այն դիտելու հնարավորություն կունենան հունվարի 1–ին` «Արմենիա TV»–ի եթերում։