Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան-Լեհաստան խաղին հյուրերի ավելի քան 1000 երկրպագուներ կժամանեն Երևան:
Այս մասին հայտնում է Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման ֆեյբուքյան էջը:
«ՀՖՖ-ն, հյուսիսային տրիբունայից մեկ ամբողջ կես տրիբունա՝ շուրջ 1850 տեղ, ամրագրում է արել Լեհաստանի հավաքականի երկրպագուների համար, այսինքն, հյուսիսային տրիբունայի կեսը այժմ պաշտոնապես կարելի է հյուրերի սեկցիա համարել և անհասանելի հայ երկրպագուների համար:
Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ ՖԱՖ-ը լինելու է արևելյանում, բոլոր ՖԱՖ-ի համակիրներին և ակտիվ երկրպագուներին կոչ ենք անում ձեռք բերել արևելյան տրիբունայի ծայրամասի տոմսեր (որոնք ավելի մատչելի են) և միանալ մեզ մարզադաշտում»,-ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ լեհերի հետ առաջիկա խաղը Հայաստանի հավաքականի համար վերջինը կլինի սեփական հարկի տակ այս շրջափուլում: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
armsport.am