Մխիթարյանը և Օզիլը կարող են դառնալ թիմակիցներ
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը և Օզիլը կարող են դառնալ թիմակիցներ

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»,- տեղեկացնում է «The Independent»-ը:

«Կարմիր սատանաները» հունվարին մտադիր են սկսել բանակցել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վստահ է, որ կկարողանա համոզել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ում հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում»:

«Արսենալի» հետ Օզիլի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

armsport.am