Սփայք կղզում գտնվող բանտը, որը կոչել են իռլանդական «Ալկատրաս», ստացել է World Travel Awards 2017 պարգևը և դարձել Եվրոպայի լավագույն տուրիստական տեսարժան վայրը: Այդ մասին հայտնել է The Daily Mail-ը:
Շենքն իր ժողովրդականությամբ գերազանցել է Հռոմի Կոլիզեյին, Էյֆելյան աշտարակին և Բուքինգհեմյան պալատին:
Շենքերի համալիրը կառուցվել է դեռ 6-րդ դարում. սկզբնապես այնտեղ հաստատվել էր վանական միաբանությունը: Ավելի ուշ այն վերասարքավորեցին բերդի, որտեղ բանտարկյալներին հավաքում էին Ավստրալիա աքսորելուց առաջ: Բանտն աշխատել է մինչև 2004 թվականը:
2016 թվականից «Ալկատրասը» դարձել է տեսարժան վայր: Այնտեղ անցկացվել է վերակառուցում:
Այցելուներին, բացի ստանդարտ էքսկուրսիաներից, առաջարկում են նաև գիշերն անցկացնել մենախցերում, որտեղ ավելի վաղ պահում էին առանձնապես վտանգավոր կալանավորներին: