Այսօր Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է, օր, որը ստեղծված է մարդկանց ուշադրությունը գրավելու Երկիր մոլորակի մնացած բնակիչների խնդիրների վրա։

Այս օրը առաջին անգամ նշվել է Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, այնտեղ անցկացվող բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական ընտրված չէր։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից՝ Ասիզյան Ֆրանցիսկի հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)։ Նա կաթոլիկների մոտ համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները կանգ առան հենց այս օրվա վրա։

Այս օրը նշելու գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում և 2008 թվականին՝ օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվում են արդեն 66 երկրում։