Հայտնի է դարձել աշխարհում ամենաերկար լեզուն ունեցող շունը
Advertisement 1000 x 90

Հայտնի է դարձել աշխարհում ամենաերկար լեզուն ունեցող շունը

ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի նահանգի Սու-Ֆոլզ քաղաքից Մոչի Ռիքերթ անունով ութամյա սենբեռնարին ճանաչել են աշխարհում ամենաերկար լեզու ունեցող շունը: Այդ մասին հայտնել է Daily Mirror հրատարակությունը:

Մոչի Ռիքերթի լեզվի երկարությունը կազմում է 18,58 սանտիմետր: Կենդանին հիշատակված է Գիննեսի ռեկորդների գրքի՝ հոկտեմբերի 4-ին թողարկված հատուկ հրատարակության մեջ, որը նվիրված է կենդանիներին: