«Թե՛ ես, թե՛ իմ ընտանիքը ապացուցել ենք, որ թասիբով հայ ենք». Շպռոտ. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Թե՛ ես, թե՛ իմ ընտանիքը ապացուցել ենք, որ թասիբով հայ ենք». Շպռոտ. life.tert.am

Շպռոտի «Կտրիճ Դավոն» նախորդ տարի մեծ հաջողություն ունեցավ` երկարատև դադարից հետո նոր երգ թողարկած երգչուհու համար երկրորդ շնչառություն բացելով։ Ոգևորված գրանցած արդյունքից` Շպռոտը սկսեց աշխատել նոր տեմպով։ Օրերս երգչուհին նկարահանել է նոր տեսահոլովակ։ Այս անգամ նա համագործակցել է ամերիկահայ ռեփեր Էրիկ Շեյնի հետ։

Tert.am Life–ը երգչուհու հետ խոսել է նոր աշխատանքի մասին։ Շպռոտն ու Էրիկն ընտրել են «Սևանի պապիկ» հայտնի կատակերգը։

«Հատուկ եմ կատակերգ ընտրել, որպեսզի ստեղծագործելու տեղ ունենամ։ Ես երբեք չեմ ընտրում ազգային լուրջ երգեր և աղավաղում, ինչպես շատերն են կարծում և մեղադրում ինձ։ Ես գիտեմ` ինչ եմ անում և շատ սիրուն եմ անում։ Ճիշտ արդյունքի հասնելու համար չեմ խնայում ոչ փող, ոչ էլ ժամանակ»,– ասաց երգչուհին։

Շպռոտը հայտնեց, որ տեսահոլովակում ազգային ոճի էլեմենտներ կան, որոնք միքսել է «փին–ափ» ոճի հետ։ Երգչուհին այս անգամ էլ չի խուսափել համարձակ ու գայթակղիչ կերպարից. «Շատ գունեղ և թեթև տեսահոլովակ է։ Շպռոտը երբեք իրեն չի դավաճանում։ Ես սիրում եմ իմ աշխատանքը և սիրում եմ էքսպերիմենտներ անել»։

Ավելի վաղ երգչուհին ասել էր, որ պատրաստվում է «Կտրիճ Դավոյի» երկրորդ սերիային։ Հաջողությունը կրկնելու մասին, սակայն, Շպռոտը զգուշանում է խոսել։ «Այս երգը ոճային նմանություն ունի «Կտրիճ Դավոյին», սակայն գործիքավորման հեղինակն Արման Սարգսյանն է։ Պարային երգ է, որը, հուսով եմ, կսիրվի իմ լսարանի կողմից։ Իմ նպատակն այն չէ, որ երգը կրկնի «Դավոյի»  հաջողությունը։ Ամեն երգ ունի իր կյանքը։ Իմ նպատակն է ներկայացնել նոր երգեր և հաճույք պատճառել իմ լսարանին։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն ընդունում Շպռոտի ոճը, կարող են չդիտել»,– ասաց նա։

Հարցին` «Կտրիճ Դավոյի» նման ևս մի երգ թողարկելով փորձում է գրավե՞լ այդ դաշտը, Շպռոտը պատասխանեց. «Հիմա արդեն ինձ հրավիրում են հարսանիքների, քանի որ մարդիկ հասկացան, որ երգը հաջողված է, իսկ երգչուհին իր կեցվածքով պետք է մի քիչ տարբերվի սովորական մարդկանցից։ Մերոնք մի քիչ դժվար են ընդունում նոր բաներ, բայց մարդկանց կարծիքը կամաց–կամաց փոխվում է։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Թե՛ ես, թե՛ իմ ընտանիքը ապացուցել ենք, որ թասիբով հայ ենք։ Եթե ինչ–որ մեկը կասկածում է, որ հայ աղջիկը, արտիստը կարող է սեքսուալ լինել, թող հիշի, որ իրական քրիստոնյան երբեք չի դատում։ Աստված է բոլորի դատավորը»։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր