«Վեսթ Բրոմվիչի» և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Հայաստանի հետ կայանալիք խաղից առաջ կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, դրա մասին գիտեն բոլորը:
Մենք հաղթական ենք տրամադրված, ամեն ինչ անելու ենք Մխիթարյանին չեզոքացնելու համար: Մտածում ենք միայն հաղթանակի մասին:
Վաղն այստեղ մեզ շատ կարևոր խաղ է սպասվում»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «ArmSport.am»-ի թղթակիցը:
Հիշեցնենք` Հայաստան-Լեհաստան հանդիպումը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 5-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
armsport.am