Հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը շնորհավորական նամակ է հղել «շախմատային» զույգին։
Լևոն Արոնյանը Facebook-յան իր էջում հրապարակել է Շառլ Ազնավուրի նամակը ուղղված իրեն ու իր կնոջը` Արիանա Կաոիլիին:
«Շվեյցարայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեր կյանքի այս կարևոր իրադարձության` պսակադրության կապակցությամբ»,- գրված է Ազնավուրի նամակում։
Նաև մաղթել է, որ նորապսակների կյանքը լի լինի երջանկությամբ, անսպառ սիրով ու բազում-բազում հաղթանակներով։