Ներկայացնում ենք Դմիտրի Օսիպկինի Facebook-յան վերլուծականը ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին:
Եվ այսպես, տիկնայք և պարոնայք
- Լաս Վեգասում պապիկի գլխին սարքել են.
1.1 փորձեք հյուրանոց անցկացնել 10 ինքնաձիգ և մի արկղ փամփուշտ: Կուզեի տեսնել այդ տեսարանը: Մոտ 70-80 կգ պետք է քարշ տալ:
1.2 Փորձեք նշանառու 800-1000 կրակոց արձակել՝ 10 րոպեում, վերալիցքավորելով, կրկնում եմ՝ նշանառու, քանի որ խառը կրակելու դեպքում հենց այնպես 60 հոգու չես սպանի, 400-ին էլ չես վիրավորի: Դրան գումարած, ինքնաձիգն էլ շարքից դուրս կգա:
1.3 Գետնին պառկեք և 100 անգամ ձգում արեք: Մոտ 10 րոպե կտևի, դե՞, կարողանու՞մ եք նորմալ շնչել: Սա AK-47 կամ M16 այդքան կրակելու համարժեքն է, իսկ դուք քանի՞ տարեկան եք: Բա, իսկ պապիկը 64 տարեկան էր:
1.4 Մարդու հասակ ունեցող թիրախին քանի՞ անգամ եք ճիշտ կրակել: 34-րդ հարկից ուղիղ հետագծով 150-200 մետր է: Թեթև շարժում և ոչինչ չի ստացվի այնպես, ինչ եղել է: Պետք է չափազանց լավ պատրաստվածություն ունենալ, որ այդ հեռավորությունից կրակելով այդքան վազող, փախչող մարդ շարքից հանել:
- Սա ուղղված էր Թրամփի դեմ:
2.1 Թրամփի հիմնական ակտիվը՝ NRA-ն է: Վերացրեք դա, կվերացնեք Թրամփին: Հիմա զենքի արգելման մեծ ալիք կբարձրանա:
2.2 Հրաշալի առիթ է Թրամպին ճնշելու համար և հիշեցում, որ թաքնվելու տեղ չկա:
2.3 Միջոցառումը նույնպես խորհրդանշական էր՝ քանթրի փառատոն: Միջին խավի սպիտակամաշկ տղամարդիկ, տիպիկ ամերիկյան ֆերմերներ, և ոչ մի սևամորթ, լեսբիներ և այլն: Դա նրա համար, որ հանկարծ յուրայիններին բան չպատահի:
- Ամեն բան արվեց կացնային տրամաբանությամբ, բայց հատուկ ծառայությունների հոտը զգացվում է:
3.1 Լաս Վեգասն ավելի պաշտպանված է, քան Ֆորտ Նոքսը: Բացի ոստիկանությունից այստեղ են կենտրոնացած մեծ քանակությամբ հաստիքային անվտանգության աշխատակիցներ, որոնք զինված են, գտնվում են զանազան կազինոներում և հյուրանոցներում: Այդ ամենը արվում է նրա համար, որ հսկայական դրամական հոսքերը մտնեն քաղաք և այնտեղից ոչ մի տեղ դուրս չգան: Բայց պետք է անել այնպես, որ այդ անխափան գործող մեքենան 10 րոպեով կանգ առնի: Ո՞վ կարող է դա թույլ տալ:
3.3 Հարկավոր է ընտրել վայրը, միջոցառումը, հասցնել սպառազինությունը: Եվ այդ ամենը պետք է անել առանց ավելորդությունների, աչքից հեռու: Հիշեցնեմ 80 կգ զենքի և զինամթերքի մասին: Այս ամենը խաղային արդյունաբերության կենտրոնում, ուր ցանկացած պորտյե ձեր տեսքից կարող է ասել՝ տարվե՞լ եք, թե՞ հաղթել:
Մի խոսքով, դասական ոճի մեջ է: Կարելի է մի երկու կետ էլ ավելացնել, բայց ծուլանում եմ:
Հ.Գ. ԴԱԻՇ-ը ընդհանրապես կապ չունի: Իսկ նրանց ուշացած հայտարարությունը փաստում է, որ ուժերը սպառվել են, ուրիշների կրակին յուղ ավելացնելու ուժ չկա:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը