Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան 3-րդ փողոցի տներից մեկի 3-րդ հարկից քաղաքացին ընկել է 2-րդ հարկ և նրան շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նխարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևան քաղաքի շտապօգնության բրիգադը, ինչպես նաև Ոստիկանության ծառայողները:
Պարզվել է, որ 37-ամյա Մ. Ա.-ն արտաքին պատին ամրացված աստիճանավանդակով տանիք բարձրանալիս ընկել է 2-րդ հարկի պատշգամբ: Փրկարարները Մ. Ա.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի