Պարզապես ծիծաղելի է. Սոֆյա Պողոսյանն` իրեն քննադատողներին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Պարզապես ծիծաղելի է. Սոֆյա Պողոսյանն` իրեն քննադատողներին. life.panorama.am

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում թեժ քննարկումների կենտրոնում: Այս անգամ համացանցում է հայտնվել մի հրապարակում «Սոֆյա Պողոսյանը սերիալում միայն մեկ բան է կարողանում անել՝ լավ համբուրվում է Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ» վերնագրով, որտեղ նշվում է, թե «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում Սոֆյան չնայած իր հերոսուհու «գերդժբախտ» կյանքին, շարունակում է խաղալ սառը, առանց որևէ դիմագծերի փոփոխման` ցուցադրելով միայն իր գեղեցիկ զգեստները: Նյութում նշվում, թե այդչափ խնդիրների մեջ հայտված կնոջ դեր մարմնավորելու համար պետք է հեռուստադիտողը զգա, որ այդ ամենը, եթե իրական էլ չէ, գոնե մոտ է իրականությանը, սակայն, ըստ հեղինակի, Սոֆյան շարունակում է մնալ սառը ինչպես «սառցե թագուհին» և միայն լավ համբուրվել դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ, ում հետ սիրավեպն իրական կյանքում զույգը շարունակում է առանց մեկնաբանության թողնել:

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում կապ է հաստատել Սոֆյա Պողոսյանի հետ, ով կտրուկ ու վստահ նշել է.

«Նման, այսպես կոչված, հոդվածներին անհրաժեշտ չեմ գտնում անդրադառնալ, պարզապես ծիծաղելի է: Խուսափում եմ մեկնաբանություն տալ, քանի որ նման որակի նյութին ու հեղինակին իմաստ չկա պատասխանել: Եթե իրենից ինչ-որ բան ներկայացնող անձի կողմից կարծիք լիներ, գուցե պատասխանեի, բայց այս դեպքում` ոչ»:

life.panorama.am

 



Նման նյութեր