Նիիգատայում նկարահանել են առեղծվածային բնական երևույթ, որը զարմացրել է ճապոնացիներին:
Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի Ձյոեցու քաղաքի երկնքում հայտնվել է անսովոր ամպ՝ օձի ձևով: Ինչպես ցուցադրված է տեսանյութում,
երկնքում ձևավորվել է ձագարաձև ամպ:
Այնուհետև այն, ոլորվելով, բարձրանում է վեր և անհետանում տեսադաշտից:
Այսօրինակ բնական երևույթներն առաջանում են անձրևաբեր կամ կուտակ ամպերից և կարող են վերաճել տոռնադոյի, եթե հասնեն երկրի մակերևույթին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: