Երևանում վայրէջք է կատարել Բաքվից ժամանած ինքնաթիռը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանում վայրէջք է կատարել Բաքվից ժամանած ինքնաթիռը. armeniasputnik.am

Երեկ Երևանի ժամանակով 18։45-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից ժամանած ինքնաթիռը։

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Բաքու-Երևան չվերթն իրականացվել է ոչ թե մասնավոր ավիաընկերության, այլ բելգիական պետական օդանավով:

«Դա պետական չվերթ է։ Մեր ունեցած տեղեկություններով, Բաքվից Երևան Եվրոպական պատվիրակություն է ժամանում»,- ասաց Հովհաննիսյանը:

Թե ովքեր են ինքնաթիռով ժամանող պատվիրակության անդամները, մեր զրուցակիցը դժվարացավ հայտնել։

Նշենք, որ Ադրբեջանի և Երևանի միջև ուղիղ չվերթերն ընդհատվել են Ղարաբաղյան հակամարտության պատճառով և մինչ օրս չեն իրականացվում։