European Union in Armenia– ն Facebook-ի իր էջում հրապարակել է.
Հոկտեմբերի 4-ից մեկնարկում է «Բնություն և լուսանկարչություն» մրցույթը։ Քվեարկի՛ր քո նախընտրած լուսանկարի օգտին մինչև հոկտեմբերի 11-ի կեսգիշեր։ Ամենաշատ «հավանված» լուսանկարը կճանաչվի հաղթող և կստանա նվեր ԵՄ պատվիրակության կողմից։
Հիշեցնենք, Հայաստանի բոլոր մարզերից աշակերտներ (նախկինում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի մասնակիցներից) ներկա էին Դենդրոպարկում և Լոռի բերդում կայացած Եվրոպական ժառանգության օրեր 2017-ի պաշտոնական բացման արարողությանը, որը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ։
Աշակերտները մասնակցել էին «Բնություն և լուսանկարչություն» վարպետության դասին, սովորել, թե ինչպես լուսանկարել բնությունը և ինքնուրույն լուսանկարել էին։