Խոշոր ավտովթար ՌԴ Վլադիմիր քաղաքի մերձակայքում
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար ՌԴ Վլադիմիր քաղաքի մերձակայքում

Ավտոբուսը բախվել է գնացքին, զոհվել է 19 մարդ

Պոկրովում Ղազախստանից Մոսկվա ընթացող ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով 19 մարդ է մահացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը։ Նախնական տեղեկության համաձայն` ողբերգության պատճառ է հանդիսացել ավտոբուսի անսարքությունը։ Ավտոբուսում 56 ուղևոր է գտնվել։

«Երկու երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 12 մարդ, նախնական հաշվարկով, շտապօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց»,– ասել է Պոկրովի քաղաքապետ Վյաչեսլավ Առաքելովը։

ՃՏՊ–ի հետ կապած Վլադիմիրի մարզում Ռոստրանսնադզորի ղեկավար Վիկտոր Բասարգինի հրամանով վթարի վայր են մեկնել Ռոստրանսնադզորի փոխտնօրեն Սերգեյ Վասիլևն ու Գոսավտոդորնադզորի վարչության պետի տեղակալ Վալերի Նիկոլաևը։

Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստիին Մոսկվայի միջմարզային տրանսպորտային դատախազության նախագահ Ելենա Կորոտկովան, դեպքի վայրում է գտնվում արևելյան տրանսպորտային դատախազ Վադիմ Կուրսովը` համակարգելու համար իրավապահների գործողությունները։

Ավելի վաղ հայտնել էին, որ Պոկրովի մշակույթի տանը ժամանակավոր կացարաններն են ստեղծվել։



Նման նյութեր