Համաշխարհային տնտեսության աճի տեմպերն արագացել են, սակայն ներդրումային ակտիվությունը մնում է է թույլ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը:
«Երկար տարիներ անց համաշխարհային տնտեսության անբավարար աճը սկսել է արագանալ, առևտրի հետ կապված իրավիճակը նույնպես բարելավվում է, սակայն ներդրումային ակտիվությունը մնում է է թույլ: Մենք մտահոգված ենք հետագա բացասական ռիսկերով՝ պրոտեկցիոնիզմի աճով, քաղաքական ոլորտում անորոշությամբ, ֆինանսական շուկաներում հնարավոր ցնցումներով»,- ընդգծել է նա:
ՀԲ ղեկավարը կառավարությունների ղեկավարներին կոչ է արել շարունակել տնտեսական բարեփոխումները: