«Երևան սիթի»-ում մսի գնաճի հարցը հունից հանեց Լֆիկին՝ հարձակվեց տեսախցիկի վրա. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Երևան սիթի»-ում մսի գնաճի հարցը հունից հանեց Լֆիկին՝ հարձակվեց տեսախցիկի վրա. armtimes.com

Այսօր armtimes.com-ը հետաքրքրվել է ԱԺ պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանից, թե ինչով է պայմանավորված առաջին սպառման մթերքների գների աճը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում: Այստեղ օրինակ՝ տավարի մեկ կիլոգրամ միսն արժե 2790 դրամ, ոչխարի միսը՝ 3190, խոզի միսը՝ 3900 դրամ:

Այս հարցը Սամվել Ալեքսանյանին հունից հանեց, նա մեր տեսախցիկն այս ու այն կողմ փորձեց թեքել:

«Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- ասաց Սամվել Ալեքսանյանը, իսկ երբ armtimes.com-ը հետաքրքրվեց, թե իրեն չի անհանգստացնում գնաճը, Ալեքսյանյանն ասաց.

«Ինձ ամեն ինչն էլ անհանգստացնում է»,- նշեց Ալեքսանյանը:

armtimes.com

 



Նման նյութեր