Ոչ էլ թե Կազանովա. ահա թե 40 տարի ում է հավատարիմ Վալերի Լեոնտևը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոչ էլ թե Կազանովա. ահա թե 40 տարի ում է հավատարիմ Վալերի Լեոնտևը

Վալերի Լենոտևի անձնական կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի: Ինքը՝ արտիստը, այս մասին չի սիրում խոսել: Այն, որ Լեոնտևը երկրպագուների մեծ բանակ ունի՝ փաստ է, իսկ մամուլում ինչ ասես, թե չեն գրել, անգամ, որ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդ է: Բայց ո՞վ կարող էր մտածել, որ հայտնի կատարողը ունի կին, ում չի դավաճանում արդեն 40 տարի:

Երգչի կողակցի անունը Լյուդմիլա Իսակովիչ է: Նրանք ծանոթացել են 1972 թ, երբ աղջիկը ղեկավարում էր Սիկտիվկարի Էխո խումբը: Այժմ նա բնակվում է Մայամիում, արտիստին պատկանող բնակարանում: Հյուրախաղերից ազատ լինելու դեպքում, Վալերան առիթը բաց չի թողնում և գնում է կնոջ մոտ ԱՄՆ, միասին ժամանակ անցկացնելու համար:

Իհարկե, բարդ ժամանակներ եղել են: Ամուսնության գրանցումից հետո, 1998 թվին նրանք բնակվում էին ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի մոտ: Այնտեղ էլ ելույթ էին ունենում: ԱՄՆ հյուրախաղերի ժամանակ, Մայամիում, կինը հայտարարեց, որ չի ուզում վերադառնալ, մնում է այնտեղ: Երգիչը ոչինչ անել չի կարողանում, թողնում է իր մոտ եղած 5 000 դոլարը և վերադառնում հայրենիք…

Այդուհանդերձ, զույգը չի դրժել ամուսնական դաշինքը, և նրանք միասին են:

fabiosa.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը