Եվրոպայում ճառագայթման մակարդակի բարձրացում է արձանագրվել
Advertisement 1000 x 90

Եվրոպայում ճառագայթման մակարդակի բարձրացում է արձանագրվել

Եվրոպայում ռադիոակտիվության մակարդակի բարձրացում է արձանագրվել օդում: Դրա ստույգ աղբյուրը հայտնի չէր, առկա տվյալները ցույց են տալիս, որ այն գտնվում է Արևելյան Եվրոպայում: Այդ մասին հայտնել է Popular Mechanics-ը:

Սեպտեմբերի 29-ից թենիում-106 (փխրուն դժվարահալ մետաղ) իզոտոպի մակարդակի բարձրացում է դիտվում Արեւմտյան և Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում:

Գերմանիայի ռադիացիոն պաշտպանության դաշնային գերատեսչությունը նշում է, որ ճառագայթման մակարդակի բարձրացումը չի սպառնում մարդու առողջությանը: Թենիում-106-ն օգտագործվում է ճառագայթային թերապիայի, մասնավորապես աչքերի ուռուցքների բուժման համար, իզոտոպը նաև կիրառվում է արբանյակների վառելիքային տարրերում:



Նման նյութեր