Արտյոմ Հակոբյանն ընտրյալ ունի. հաղորդավարի արձագանքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտյոմ Հակոբյանն ընտրյալ ունի. հաղորդավարի արձագանքը

Հաղորդավար Արտյոմ Հակոբյանը վերջին ամիսներին հանդես է գալիս որպես «3off» ժամանցային շոուի հաղորդավար, նորություն ունի: Ուսումնասիրելով հաղորդավարի Instagram-ի էջը, դժվար չէ հասկանալ, որ տվյալ նորությունը կապված է հաղորդավարի անձնական կյանքի հետ: Այսպես, վերջին մի քանի ամիսներին արված լուսանկարներում Արտյոմը հիմնականում իր ընտրյալի՝ Էմմա Առաքելյանի հետ է: Էմմայի՝ Արտյոմի ընտրյալ լինելու փաստը հաստատում են նաև նրանց համատեղ լուսանկարների տակ արված և միմյանց ուղղված «սիրային սմայլիկները»:

Asekose.am-ը կապ է հաստատել Արտյոմ Հակոբյանի հետ, սակայն նա հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել՝ միևնույն ժամանակ չհերքելով նաև այս տեղեկությունը. «Չեմ ցանկանում այս հարցի շուրջ մեկնաբանություն տալ, շնորհակալություն»,- ասաց հաղորդավարը:

asekose.am