Հիմա ո՞նց իմ վրացի ու ուկրաինացի ընկերներին բացատրեմ, որ իրանք էս ձևով ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնալու
Advertisement 1000 x 90

Հիմա ո՞նց իմ վրացի ու ուկրաինացի ընկերներին բացատրեմ, որ իրանք էս ձևով ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնալու

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի Facebook-յան գրառումը.

«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանը կազմում է ընդամենը 715կմ, Ռուսաստան-Նորվեգիան՝ 200կմ, Ռուսաստան-Էստոնիան՝ 300կմ, Ռուսաստան-Լատվիա՝ 215կմ։

Մնացած բոլոր դեպքերում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև «բուֆերային» պետություններ կան։

Հարավային Կովկասում, Ռուսաստանի և Թուրքիայի միջև «բուֆերային» պետություն է Վրաստանը, Եվրոպայում՝ Բելառուսը և Ուկրաինան։ Բելառուսն ու Ռուսաստանը միութենական պետություններ են։

Իսկ մնացած դեպքերում տրամաբանական է, որ Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի, որ ՆԱՏՕ-ն իր սահմաններին չմոտենա։

Հիմա ո՞նց իմ վրացի ու ուկրաինացի ընկերներին բացատրեմ, որ իրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնալու, մինչև էդ բուֆերային հողատարածքները չհանձնեն»։



Նման նյութեր