Զումբան օգնում է էապես բարելավել կյանքի որակը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Զումբան օգնում է էապես բարելավել կյանքի որակը. հետազոտություն

Զումբան՝ պարի ու ֆիթնեսի համադրությունը, այսօր շատ տարածված է նիհարել ցանկացողների շրջանում։ University of Granada–ի աշխատակիցները պարզել են, որ շաբաթական 3 անգամ զումբայով զբաղվելը օգնում է լավացնել տրամադրությունը և բարձրացնել կյանքի որակը։ Ավելին՝ այդ պարապմունքներից ստացված դրական արդյունքը կարող է պահպանվել 2 ամիս շարունակ։

Հետազոտության շրջանակում ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակով 60 կամավորի են ուսումնասիրել, որոնք 5 շաբաթ շարունակ օրական 1 ժամ զումբայով են զբաղվել։ Պարապմունքների արդյունքը գնահատել են մի շարք ցուցանիշներով՝ սոցիալական, հուզական, ֆիզիկական, մարմնում ցավերի առկայության, ֆիզիկական աշխատունակության, էներգիայի մակարդակ, հոգեկան առողջության և ընդհանուր տրամադրության։

Ընդհանուր առմամբ պարապմունքները բարձրացրել են կամավորների կյանքի որակը, հատկապես դա նկատելի է մարդկանց հույզերի վրա։ Հետաքրքրիր է, որ փորձի ավարտից հետո անգամ մարդիկ իրենց ավելի լավ են զգացել, քան ի սկզբանե։ Այժմ գիտնականները 16-շաբաթյա փորձ են իրականացնում, որպեսզի պարզեն, թե ինչպես են երկարատև պարապմունքներն անդրադառնում  մարդկանց ինքնազգացողության վրա։

med.news.am