«Մեր ուզածին երբեմն հասնում էինք կատակով, խաղով ու կոնֆետով». Գրիգոր Վահրամյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Մեր ուզածին երբեմն հասնում էինք կատակով, խաղով ու կոնֆետով». Գրիգոր Վահրամյան. life.tert.am

Հոկտեմբերի 15-ից Ucom ցանցում գործող «Արեմնիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկում է «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը: Հեռուստաֆիլմի բեմադրող ռեժիսոր Գրիգոր Վահրամյանը երեխաների հետ աշխատելու առանձնահատկությունների և նախագծի մասին։

-Գիտենք, որ մանկական մյուզիքլում  առաջին անգամ եք աշխատել: Ո՞րոնք են նման  նախագծերի առանձնահատկությունները:

-Այո, սա առաջին մանկական նախագիծն է, որտեղ հնարավորություն ունեցա աշխատելու: Դժվարություն ասվածը միայն մի բանում էր, որ իրենք պարզապես երեխաներ են: Նրանք հարցին ու գործին չեն վերաբերում  այնպես, ինչպես կվերաբերի ցանկացած հասուն, մեծ մարդ: Միակ խնդիրը հարաբերականորեն նրանց երեխա լինելն էր:

-Մի ամբողջ օր նկարահանում ու հոգնած, ձանձրացած երեխա: Ռեժիսորական ի՞նչ մեթոդներ էին կիրառվում նրանց իրականություն վերադարձնելու համար:

– Այստեղ էլի առաջ էր գալիս այն հանգամանքը, որ նրանք երեխա են ու իրենց հետ պետք է շփվել իրենց լեզվով: Մեր ուզածին հասնում էինք թե՛ խոսքով, թե՛ պարով, երբեմն կատակով, խաղով  ու կոնֆետով:  Այսինքն՝ երեխաներին թարմացնելու միակ ճանապարհն իրենց խաղի կանոններով խաղալն էր:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր