Ինձ շատ էին անհանգստացնում. Իվետա Եդիգարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ինձ շատ էին անհանգստացնում. Իվետա Եդիգարյան. life.panorama.am

Դերասանուհի Իվետա Եդիգարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է  «Սուպեր մամա 2»-ում նկարահանվելու և անձնական կյանքում նոր հարաբերությունների մասին:

««Կարգին ստուդիայի» հետ «Ազիզյաններ» սիթքոմի շրջանակում փոքրիկ համագործակցություն ունեցել էինք, ուստի «Սուպեր մամայում» նկրահանվելու առաջարկ ստանալիս անմիջապես համաձայնեցի, քանի որ թիմն ինձ արդեն ծանոթ էր: Պետք է շեշտեմ, որ սա աննկարագրելի լավ թիմ է, այստեղ բոլորը գիտեն, թե ինչ են ուզում ստանալ, ինչպես ստեղծել որակյալ աշխատանք ու դա հրաշալի ստացվում է իրենց մոտ: Ի դեպ` ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ռեժիսորներին և Հայկ Մարությանին` առաջարկի ու վստայության համար»,- նշեց Իվետան:

Խոսելով իր մարմնավորած հերոսուհու մասին` դերասանուհին պատմեց.

«Այստեղ մարմնավորում եմ մի կնոջ, ով բանտում է հայտնվել քիչ չէ, այստեղ նաև գործող հանցագործ կլաններից մեկի ղեկավարի աջ ձեռքն է: Չգիտեմ` ինչքանով է ստացվել, ամեն դեպքում մտերիմներիցս արդեն դրական կարծիքներ եմ լսել և հուսամ, որ մարդիկ ևս կհավանեն: Նշեմ նաև, որ նկարահանումները անցկացվել են ամռանը, երբ չափազանց շոգ էր, բայց մենք ջանք չենք խնայել ու ամեն ինչ արել ենք, որպեսզի լավ արդյունք ունենանք»:

Իվետա Եդիգարյանի կարծիքով «Սուպեր մամա 2»-ը կարող է էլ ավելի մեծ հաջողություն ունենա.

«Առաջինն ու երկրորդը բնականաբար սյուժետային գծերով տարբերվում են միմյանցից: Որքանով եղել եմ նկարահանումներին, կարող եմ ասել, որ երկրորդը գուցե շատ ավելի լավ արձագանքների արժանանա, բայց կխուսափեմ հիմա ավելին խոսել, ուզում եմ դեռ սպասել»,- հավելեց նա:

Այս շրջանում Իվետա Եդիագարյանը «Անուղղելիներից» զատ, զբաղված է նաև նոր զուգերգով.

«Հիմա զբաղված եմ նոր երգով: Ես ու մոսկվաբնակ երգիչ Էդգար Գևորգյանը նոր զուգերգ ենք ներկայացնելու: Երգը ձայնագրման փուլում է, իսկ տեսահոլովակի մասին չեմ ուզում խոսել, միայն ասեմ, որ դա մեր պլաններում կա»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով երեկ ֆեյսբուքյան իր էջում կատարած փոփոխությանը, որի համաձայն դերասանուհին ակնարկել էր, թե հարաբերությունների մեջ է, Իվետան պատասխանեց.

«Դա արվել է մի քանի պատճառներով: Նախ ինձ շատ էին անհանգստացնում, դրա համար որոշեցի այդ քայլին գնալ: Իմ անձնական կյանքում գուցե լինեն նաև փոփոխություններ, բայց այդ մասին ավելի ուշ հայտարարություններ կանեմ»:

life.panorama.am



Նման նյութեր