
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում են ստացել։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարզիկներին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Հրաչյա Ռոստոմյանը ևս մեկ անգամ շնորհավորել է մարզիկներին՝ բարձր գնահատելով նրանց գրանցած արդյունքները։
armsport.am