Ognov.ru կայքը գրում է, որ առողջությունը պաշտպանելու համար հարկավոր է հրաժարվել որոշակի տեսակի սնունդից և նախընտրություն տալ առողջ սնունդին, որն օրգանիզմը կապահովի անհրաժեշտ հանքանյութերով և վիտամիններով։
Գազավորված ըմպելիք
Սրանք ճարպակալման հիմնական պատճառներից են։ Դրանք կարող են հանգեցնել մի խումբ այլ խնդիրների, այդ թվում՝ նյարդային խանգարումներ, խնդիրներ հիշողության հետ, վաղաժամ ծերացում և այլն։
Հոթ-դոգ
Այս դեպքում դուք մեծ քանակով աղ և մշակված ճարպեր եք օգտագործում։ Ապագայում դա կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի խնդիրների, իհարկե, նաև ճարպակալման։
Շատ կալորիաներ պարունակող թխվածք
Սրանք նախ՝ վնասակար են ատամների, սրտի, և, իհարկե, կազմվածքի համար։
Կոնսերվացված մրգեր
Սրանք արդեն միրգ չեն, այլ շաքար։
Արհեստական քաղցրացնող միջոցներ
Շաքարը, իհարկե, օգտակար չէ, իսկ արհեստական քաղցրացնող միջոցներն ավելի վատն են։ Դրանք կարող են հանգեցնել մետաբոլիկ համախտանիշի, դիաբետի և սրտի հետ կապված խնդիրների։
Ֆերմաներում աճեցված սաղմոն
Այս ձկները մեծ քանակով կոնցերոգեններ են պարունակում, հակաբիոտիկներ և պեստիցիդներ։
Միկրոալիքային վառարանում պատրաստված պոպկորն
Այս դեպքում պոպկորնը մեծ քանակով արոմատիզատորներ է պարունակում, ինչը մեծ վտանգ է շնչուղիների համար։
Տապակած մթերք
Շատ բարձր ջերմաստիճանի դեպքում մթերքում տոքսիկ քիմիական միացություններ են կազմվում։
Կեղտոտ միրգ
Երբեք մի կերեք միրգ, որ չեք լվացել։ Աշխատեք գնել թարմ միրգ։
Յուղալի համեմունք
Սրանք կարող են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ։
Երշիկ և խոզապուխտ
Սրանք մեծ քանակով շաքար և աղ են պարունակում, որոնք ոչ մի կերպ չեն կարող օգտակար լինել։
Փաթեթավորված կաթ
Կաթնամթերքը մեծ քանակով կալցիում է պարունակում և օգտակար է օրգանիզմին։ Սակայն փաթեթավորված կաթը կարող է տարբեր բաղադրիչներ ունենալ։
Ջանք ֆուդ
Այս տերմինը միավորում է արհեստական մթերքը՝ չիփս, կոնֆետներ, մաստակ և այլն։ Դրանք մեծ քանակով աղ, շաքար, նիտրիտներ, համի ուժեղացուցիչներ և կալորիաներ են պարունակում։ Դա է պատճառը, որ սրանք արագ գիրացնում են, կարող են շաքարային դիաբետի, դեպրեսիայի, քրոնիկական հոգնածության պատճառ դառնալ։
Խանութներում վաճառվող տոմատ
Սրանք նյութեր են պարունակում, որոնք վնասում են աղիներին, սրտին և կարող են մի շարք այլ խնդիրների պատճառ դառնալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը