Ռոնալդոն չի ընդգրկել Ռոնալդուին պատմության մեջ լավագույնների հավաքականում
Advertisement 1000 x 90

Ռոնալդոն չի ընդգրկել Ռոնալդուին պատմության մեջ լավագույնների հավաքականում

Նախկին հարձակվող Լուիս Նազարիո դե Լիմա Ռոնալդոն կազմել է խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Esporte Interativo պարբերականը ներկայացրել է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողների ցուցակը, որը կազմել է նախորդ և ներկայիս հարյուրամյակների լավագույն հարձակվողներից մեկը՝ Ռոնալդոն:

Ռոնալդոյի վարկածով երազանքների թիմն ունի հետևյալ կազմը.

Ջանլուիջի Բուֆֆոն, Կաֆու, Ֆաբիո Կանավարո, Պաոլո Մալդինի, Ռոբերտո Կառլոս, Լիոնել Մեսսի, Զինեդին Զիդան, Անդրեա Պիռլո, Դիեգո Մարադոնա, Պելե, Ռոնալդո:

Նշենք, որ այս թիմում տեղ չի գտնվել «Ռեալի» հարձակվող Կրիտշիանու Ռոնալդուի համար: Ավելի վաղ բրազիլացին ասել էր, որ Մադրիդի «Ռեալի» կազմում է խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Նախորդ ամսին Ռոնալդոն նշեց իր ծննդյան 41-ամյակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը