Ֆելիքս Խաչատրյան և Գոհար Պարույրյան զույգը սպասում է առաջնեկին: BRAVO.am-ի հետ զրույցում ապագա մայրիկն ասել է, որ հղիության սկզբնական փուլում է:
«Ավելին այս պահին չեմ կարող ասել, դեռ շատ շուտ է»,- նշել է Գոհարը և հավելել, որ երեխա ունենալու լուրն անչափ երջանկացրել է թե՛ իրեն, և թե՛ Ֆելիքսին:
Անդրադառնալով ամուսնու առաջին արձագանքին՝ նա ասել է.«Շատ վախեցած եմ հայտնել նրան լուրը, քանի որ ինքս էլ չէի սպասում: Բայց, իհարկե, երկուսս էլ շատ ուրախ ենք»:
Գոհարը նշել է նաև, որ իրենց համար տարբերություն չկա՝ առաջնեկի սեռն ինչ կլինի. «Դրա մասին չենք խոսում և քննարկում, քանի որ մենք էլ հայ ենք, ովքեր որոշ սնահավատություններ ունեն»: