Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը ժամանեց Երևան. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը ժամանեց Երևան. armeniasputnik.am

Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը Երևան ժամանեց տիկնոջ՝ Նիկոլետա Փեյրանի ու դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովայի հետ:

Հոկտեմբերի 11-ին լեգենդար Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը։

Նա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։

Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։

armeniasputnik.am